Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

2144

Կորոնավիրուսի դեմ պատվաստման ժամանակ սահմանափակումները նման են գրիպի դեմ պատվաստման ժամանակ սահմանափակումներին: Մասնավորապես, չի կարելի պատվաստել հիվանդ մարդկանց, ում ջերմությունը գերազանցում է 37 աստիճանը: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը: Պատվաստել չի կարելի նաեւ մարդկանց, ովքեր վերջերս են ալկոհոլ օգտագործել: «Կարծում եմ՝ մինչեւ պատվաստումը 10-12 ժամ կամ նույնիսկ մեկ օր չի կարելի խմել: Ժամանակահատվածը կախված է նրանից, թե ինչպես է մարդու մոտ աշխատում լյարդը»,-ասել է նա: Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ պատվաստումից առաջ չամաչել եւ մասնագետներին ուղղել ցանկացած հարց:

«Երբ մտում ենք պատվաստման սենյակ, ոչնչից չպետք է ամաչեք: Պետք է հարցնել պատվաստման պիտանելիությունը, նայել սառնարանում ջերմաստիճանը, որտեղ այն պահպանվում է: Սառնարանում պետք է լինի +4 աստիճանից ոչ բարձր: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ, թե արդյոք բժիշկը ձեռնոցներով է կամ էլ արդյոք մեկանգամյա օգտագործման ներարկիչ է օգտագործում: Եվ ընդհանրապետ, պատվաստում պետք է անի բժիշկը, այլ ոչ թե բուժքույրը: Այդ ամենի մասին պետք է նախապես կարդալ «Ռոսպոտրեբնադզոր»-ի եւ Առողջապահության նախարարության կայքերում»,-խորհուրդ է տվել մասնագետը: Հիշեցնենք, որ Ռուսաստանում մտադիր են մեկ ամսից կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստում սկսել: Պատվաստումը կամավոր կլինի բոլորի համար: