Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ հունիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 93786:
Փաստացի այս պահին բուժվում է 10409 անձ:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 8854 անձ։
Ընդհանուր առմամբ 445 պացիենտ մահացել է: