Փետրվարը սկսվել է անոմալ եղանակով` մինչև +20+23 աստիճան. Սուրենյանը ահազանգում է

875

Փետրվարը սկսվել է անոմալ եղանակով` մինչև +20+23 աստիճան. Սուրենյանը ահազանգում է

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով…

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը…

Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով…

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա…

Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք,

ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով…

Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան…

Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է»…