Հրшտապ նпրпւթյпւն: ՀՀ նախшգան հրшժարшկան տվեց: Բանшկը ժпղովրդի կпղքին է մնшլու

1174

Հատկապես վերջին օրերին, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է շատ լուրջ վտանգի տակ։ Մեր երկիրը բաժանվել է երկու մասի։ Մի մասը աջակցում և իր վստահությունն է հայտնում ներկայից իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուս մասն էլ կտրականապես դեմ է արտահայտվում և պահանջում է վարչապետի հրաժարականը..

Ուժային կառույցները, ցավոք սրտի, վտանգավոր իրավիճակում են հայտնվել։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են արտահայտվել ներկայիս իշխանավորներին ու համարելով ազգային սպառնալիք պահանջել Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը..

Փաշինյանն իր հերթին որոշում է կայացրել՝ ազատելու Օնիկ Գսպարյանին ԳՇՊ-ի պաշտոնից ու այդ նպատակով տվյալ որոշումն ուղարկել նախագահի ստորագրությաբ հաստատմանը..

Բայց ինչպես արդեն հայտնի է այդ որոշումը ետ է ուղարկվել, քանզի նրանում առկա էր սահմանադրության ակնհայտ խախտում, բայց վարչապետը չի ընդունել այդ քայլը և կրկին ուղարկել է հաստատման..

Սիրելի հայրենակիցներ, մեր հազարավոր համաքաղաքացիներ այս պահին էլ կանգնած են քաղաքի տարբեր վայրերում ու ցույցերի, հավաքների միջոցով արտահայտում են իրենց դժգոհությունը։ Վարչապետի կոչից հետո, նույն կերպ հազարավոր մարդիկ սատար կանգնեցին նրան։ Այս ամենում, թերևս, ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե չլիներ մի շատ կարևոր ու վտանգավոր հանգամանք..

Թե այս ու թե այն ճամբարի մարդկանց գերակշռող մասն ուղղակի ատում են մեկը մյուսին, ամենավերջին վիրավորանքներ հնչեցնելով իրար հասցեի։ Մարդկանց մի հատված էլ կա, որ կարծում է թե այս ամենը պարզապես բեմադրված խաղ է՝ ուղորդված վերևներից։ Այսպես թե այնպես, վիճակն իսկապես օրհասական է..

Ժողովրդի նյարդերը արդեն սկսում է հատել ու սա վերաբերում է երկու կողմերին էլ։ Ժամանակն է կանգ առնելու ու սթափվելու։ Ես շատ լավ եմ պատկերացնում մարդկանց ցասումն ու բողոքը, որոշ դեպքերում նաև հասկանում և ընդունում եմ։ Այս ներքաղաքական հակամատությանը ոչ ուղակիորեն մասնակցեց նաև Զինված ուժերը..

Նախապես պետք է ասել, որ իրապես շատ բարձ գնահատանքի է արժանի մասնավորապես շտաբօ պետ Օնիկ Գասպարյանի զսպվածությունը։ Ինչ տպավորություն էլ, որ ստեղծվի, պետք է փաստել, որ նրա գորոծողություններում չկա ռազմական հեղաշրջում անելու փորձի տարրեր ու այդ հիմքով նրա ազատումը պաշտոնից, հակասահմանադրական է..

Սիրելի հայերնակիցներ, բեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ բանակը կանգած է եղել, մնում ու կանգնելու է իր հայրեինիքի թիկունքին, մարդկանց կողքին ու նմանատպիպ որոշումները որևէ կերպ չպետք է ազդեն մարդկանց ընկալումների վրա..

Այո, հասկանալի է մարդկանց դժգոհությունը, հասկանալի մարդկանց բողոքը, բայց կրկնում եմ անկախ ամեն ինչից մեր ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր բանակը ամեն վարկյան կանգնած է իր ժողովրդի կողքին։ Հույս ունենանք, որ այս վտանգավոր ու լարված իրավիճակը շուտով կհարթվի ու խաղաղություն կիջնի մեր երկրին..

Ահա այս հայտարարությամբ է հանդես գալու Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ հրաժարականի դիմում է ստորագրելու…


Այս մասին գրել է Կարդինալ տելեգրամյան ալիքը..