Հայկական համայնքը, ինչպես նաև ֆրանսիացիներն ու այլ ազգերի ներկայացուցիչները, որոնք ճանաչում են հայերին և գիտեն, որ Ստրասբուրգի քաղաքապետն ազգությամբ հայ է, բոլորը կարծես շոկի մեջ են..
Մարդիկ իրար հարց են տալիս՝ ո՞նց է սա պատահել..
Հայերն այստեղ շատ հանգիստ են վերաբերվում կրոնական այլ ուղղվածություն ունեցող մարդկանց..
Անգամ եթե խոսքը լիներ մի մզկիթի մասին, որն արդեն կա, որը մաս է կազմում ֆրանսիական մշակույթին, իսկ Ֆրանսիան բազմամշակույթ երկիր է,
եթե խոսքը լիներ քանդված մզկիթի վերակառուցման կամ արժեքավոր մի բանի մասին, միգուցե դա հասկանալի լիներ, բայց խոսքը Ֆրանսիայում ամենամեծ մզկիթը կառուցելու մասին է, որն իրենից միայն կրոնական արժեք է ներկայացնում, մշակութային որևէ բան չկա..
Իսկ Ֆրանսիան աշխարհիկ երկիր է, որի համար կրոնը երկրորդական տեղում է..
Ի վերջո, դու օրենքի սահմաններում գնել ես տարածք, և որքանով օրենքը թույլ է տալիս՝ կառուցիր որևէ շենք կամ մզկիթ քո միջոցներով:
Բարեկամներ, հավելենք, որ այս հայ կոչվող կնոջ արարքը մեծ իրարանցում է առաջացրել առաջացրել..
Թերևս ճիշտ կլիներ, որ Փաշինյանը համարժեք արձագանք տա այս ստահակի քայլին