Պարզվել է թե ով է իրականում՝ նկարում պատկերված կինը, որին նմանեցնում էին Ռիտա Սարգսյանին

758

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ․․

Համացանցում տարածվում է մի լուսանկար` Գլենդելի սրճարաններից մեկում նստած են 4 կին, իսկ նրանցից մեկին «նմանեցնում» են տիկին Ռիտային․․

Անկեղծ եմ ասում, երանի ինքը լիներ, բայց, ցավոք, իրականությունը այլ է…

Տարածվող լուսանկարում պատկերված կնոջը գտել եմ: Նա Գլենդելում բնակվող Թալար Գուեդիկյանի մայրն է․․

Թալարին խնդրել եմ, որպեսզի հարկ եղած դեպքում անդրադառնա այս թեմային, իսկ վերջինս համաձայնվել է․․

Ինչ վերաբերվում է նկարը տարածողին և նրան հովանավորող շրջանակներին: Դուք ամեն չափ ու սահման անցել եք, դուք հատում եք այնպիսի կարմիր գծեր, որ ներում չի լինելու․․

Դուք չարաշահում եք մարդկանց համբերությունն ու բարությունը․․․

Շատ զգույշ և ուշադիր եղեք, որովհետև բոլորիդ շատ-շատ մոտ ապագայում, շատ-շատ մոտ տարածությունից «կողջունենք»․․

Ամեն ինչ չէ, որ կարելի է ներել ու աչք փակել․․Ես հավատացնում եմ ձեզ, որ տիկին Ռիտայի ընտանիքի և ընտանիքին շատ մոտ կանգնած մարդիկ ամեն ինչ կտային, որ նա ողջ լիներ: Երանի ձեր զառանցանքները ճիշտ լինեին..


Կից տեղադրում եմ տարածվող լուսանկարը և իրականում այդ նկարի մեջ գտնվող կնոջ` Թալարի մայրիկի լուսանկարը»: