Ցավալի բոթ․ Մեր Մերին․․․ էլ մեզ հետ չէ․․․Երևանում ծննդկшն է մшհшցել

1347

Մեր Մերին․․․ էլ մեզ հետ չէ․․․ ։( 🙁 🙁

Սարսափելի լուր, որը մինչև հիմա չենք կարողանում ընդունել, հասկանալ, ընկալել․․․
Խելացի, լուսավոր, չափազանց դրական Մերին․․․

Շատ կարճ ժամանակահատվածում գրավեց բոլորիս սրտերը, դարձավ բոլորիս համար իսկական ԸՆԿԵՐ։ Բոլորիս ուժ էր տալիս, բոլորիս լիցքավորում էր, բոլորիս կողքին էր․․․

Շատ կարճ ժամանակում կրտսեր խորհրդատուից դարձավ BSC-ի խորհրդատվական բաժնի ղեկավար։ Այսքան արագ մասնագիտական աճ ոչ ոք չէր գրանցել։

Իր կյանքը պարգևեց նորածին փոքրիկին ու գնաց․․․ Թող հոգիդ խաղաղ լինի Մերի ջան, մենք քեզ երբեք չենք մոռանա․․․

«Բի Էս Սի» ամբողջ անձնակազմով սգում ու ցավակցում ենք Մերի Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և ցանկանում ուժ ու կորով՝ այս սարսափելի փորձությանը դիմանալու համար։

Մերի ջան․․․

ՀԳ։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ին ժամը 17:00-ից Բաքոս սգո սրահում։ հուղարկավորությունը՝ նույն տեղից մայիսի 9-ին, ժամը 11։00-13։00-ն: Հասցե` Երևան Դավիթ Բեկի փող., 103 շենք

BSC Business Support Center-ի պաշտոնական ֆեյսբուքի էջից