Ինչու է Սերժ Սարգսյանը՝ պայքարում Քոչարյանի դեմ։ Որն է՞ գաղտնիքը։ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

357

Հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններն են․․Այս ընտրություններին մասնակցում են 20-ից ավել կուսակցություններ, որոնք ուզում են գալ իշխանության, կամ գոնե մտնլե ԱԺ․․

Դրանց թվում են Հայաստան դաշինքն ու Պատիվ ունեմ դաշինքը։ Հանուն արդարության պետք է նշել, որ Քոչարյանի գլխավորած դաշինքը միքանի անգամ բարձր վստահություն է վայելում՝ Սերժ Սարգսյանի Պատիվ ունեմ-ից․․

Եվ իշխանության համար պայքարը ընթանալու է հենց Հայաստան դաշինքի ու ՔՊ-ի միջև․․

Սերժ Սարգսյանը առավոտից իրիկուն իր հայտարարություններով պնդում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի իշխանության չգա Փաշինյանը, պետք է վռնդել նրան․․

Այստեղ տրաաբանական է, որ այդ ամեն ինչ անելու մեջ պետք է նաև գոնե չխանգարել այն ուժին, ով իրապես ամենամեծ շանսն ունի այդ անելու․․

Բայց տարօրիան կերպով Սերժ Սարգսյանի արբանյակները, նրան սպասարկող մամուլը շատ ակտիվ կերպով տանում են Քոչարյանի հակափիառը․․

Բազմաթիվ ֆեյսբուքյան մեծ էջեր, խմբեր, որոնք ընդգծված Պատիվ ունեմ-ի քարոզչությունն են տանում, երբեմն թաքնված, երբեմն էլ բացահայտ կերպով ծաղրում ու հեգնում են Քոչարյանին․․

Այն, որ Սարգսյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց արդեն մի առվով չեն հոսում, դա պարզ է բոլորի համար, սակայան ուշագրավ է թե ինչու են Սերժ Սարգսյանն ու Վանեցյանը նան ջանասիրաբար պայքար տանում Քոչարյանի ու նրա գլխավորած դաշինքի դեմ․․

Վարկածներից մեկն այն է, որ Սարգսյանը լավ իանալով, որ իրենք ըստ տարբեր հարցուների ու կանխատեսուների հավաքելով շատ քիչ ձայներ, մի կերպ են կարողանալու հաղթահարել շեմը և մտնել ԱԺ-ը, փորձում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի Քոչարյանի թիմը ևս քիչ ձայներ ստանա․․

Այդ պարագայում, Պատիվ ունեմ դաշինքը, գուցե վայր դնի իր մանդատը՝ հայտարարելով, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել Փաշինյանի իշխանության հետ։ Եթե էլի Փաշինյանն է վարչապետ մնալու, ապա իրենք հրաժարվում են իրենց մանդատից, քանզի ընտրություններին մասնակցելու միակ պայմանն ու պատճառը՝ Փաշինյանին գահընկեց անելն էր․․

Հանրապետականներն ու Վանեցյանը այդ կերպ կդառնան միակ ընդդիմությունը՝ թեկուզև արտախորհրդարանական ու կպատրաստվեն արդեն հաջորդ ընտրություններին․․ Պատիվ ունեմ դաշինքը չի գնա այդ քայլին, եթե Հայաստան դաշինքը հավաքի այնքան ձայն, որ իրենց հետ մեծամասնություն կազմեն․․

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը՝ պայքարելով Քոչարյանի դեմ, չի ցանկանում, որպեսզի վերջինս շատ ձայներ հավաքի, լավ իմանալով, որ ինքը առավելագույնը 10 տոկոս է հավաքելու, իսկ Հայաստան դաշինքը՝ առնվազն 30, ըստ տարբեր հարցումների, ու եթե Քոչարյանը չկարողանա Փաշինյանին հանել իշխանությունից, ապա Պատիվ ունեմ-ը վայր կդնի իր մանդատը՝ ընդվզելով և բոլորին մեղադրելով թե համագործակցում են Նիկոլի հետ․․

Կա վարկած նաև, որ Սերժ Սարգսյանն այս կերպ փորձում է մեծացնել իր կշիռը և կոալիցիա կազմելու ժամանակ, եթե լինի դրա անհրաժեշտությունը, իրենք որոշիչ ձայն ունենան։ Այդ վարկածը պայմանավորված է նրանով, որ նրանք համարում են թե այն մարդիկ, ովքեր որ պատրաստվում են Քոչարյանին ընտրել, որպես երկրորդ տարբերակ կնտրեն Սերժ Սարգսյանին․․

Եվ ի վերջո, եթե գերնպատակը Նիկոլին իշխանությունից զրկելն էր, ապա կարելի էր պարզապես չմասնակցել ընտրություններին՝ բացահայտ սատարելով Քոչարյանին, ով ամենամեծ հնարավորություններն ունի այդ անելու, կամ գոնե չխանգարել նրան, իսկ այն, որ այժմ ակտիվ հակաքարոզ է տարվում Հայստան դաշինքի դեմ, դա աներկբա է․․

Թող տպավորություն չստեղծի թե Քոչարյանական եմ ու քննադատում եմ Սերժ Սարգսյանին․ ամենևին ոչ պարզապես պետք է ծուռը նստել ու դուզը խոսալ։ Եթե քո գերնպատակը՝ Նիկոլին իշխանությունից զրկելն է ու հայտարարում ես, որ դրա համար պետք է անել հնարավոր ամեն բան, ապա որն է պատճառը հակաքարոզ տանել մի մարդու ու դաշինքի դեմ, որ իրապես ամենամեծ շանսերն ունի դա ի կատար ածելու․․․

Եթե Քոչարյանի հետ կապված ինչ-որ խնդիր կա, րի պատճառով Սարգսյանը դեմ է նրան, ապա տրամաբանական կլինի, որ հրապարակի, հակառակ դեպքում այդ հակաքարոզը շատ հարցեր է առաջացնում․ իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը․․