Պուտինի փոխшրինողի կեղտпտ գրшռումը բшցահшյտում է Կրեմլի հակшհայ ծրшգիրը

612

Lragir-ը գրել է․ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է ռուս հասարակական գործիչ, գրող Զախար Պրիլեպինի հայտարարությունները․․

Դեսպանության տարածված հայտարարության մեջ նշվում է․․

«Մեզ զարմացրել են Զախար Պրիլեպինի` «բնակության վայր ընտրելու հարցում հայերի նախասիրությունների մասին» գիտելիքները: Հազարավոր տարիներ Հայաստանը պաշտպանել է իր գոյության իրավունքը, և շատ են եղել ողբերգական էջեր, երբ այն եղել է թշնամիներով շրջապատված՝ ապավինելով միայն սեփական ուժերին․․

Միակ բանը, որի մասին մեր ժողովուրդը երազում է՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար…»․․

Պրիլեպինը Հայաստանի մասին  այսպիսի մեկնաբանություն է գրել. «Նայում եմ Հայաստանին (որը մեզ ցույց չեն տալիս հեռուստացույցով, բայց իզուր, ուկրիաինական օրինակից վատը չէ) եւ հիշում եմ վերջերս տեղի ունեցած պատերազմի օրերին ռուսաստանցի հայերի հավաքական կոչերը․․

«Պուտին, զորքեր մտցրու, այլապես դա կլինի չլսված, չտեսնված դավաճանություն, որը հայ ժողովուրդը քեզ երբեք չի ների»: Կարճ ասած, ընկեր Պուտին, երախտապարտ ենք, որ զորքեր չմտցրեցիր: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը․․

Որոշ Ժամանակ անց այն կապրի Թուրքիայում, բայց անհնար է արգելել ցանկանալ: Ռուս զինվորի ոչ մի կյանք պետք չէ կորցնել դրա համար: Յուրաքանչյուրը իր համար է ընտրություն կատարում»․․․

Նշենք, որ Պրիլեպինը Կրեմլի նոր ֆավորիտն է, նրա «հատկապես կեղտոտ հարցերով խոսնակը», որին կցվել է Արդար Ռուսաստան կուսակցությունը Պետդումա անցկացնելու համար: Պրիլեպինը պուտինյան ռեժիմի վերջին փուլի տիպիկ ներկայացուցիչն է, մարմնավորելով այդ փուլին բնորոշ դեգրադացիան, արխաիզմը եւ մառազմը․․

«Ռուսական գարունը», որի «գաղափարախոսն» է Պրիլեպինը, եւ անձամբ որի վրա Դոնբասի տասնյակ հազարավոր զոհերի արյունն է, իրականում պուտինյան Ռուսաստանի մայրամուտն է, խոր աշունը, ոչ միայն արժեքային-գաղափարական, այլեւ ֆիզիկական իմաստով․․

Այս առումով, Մոսկվայում ՀՀ դեսպանատան արձագանքը համարժեք է ու խիստ, նաեւ՝ մարգարեական, երբ խեղկատակին ակնարկում է, որ «այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար…»․․

Միեւնույն ժամանակ, դա այնքան էլ առասպելական կանխատեսում չէ, այլ իրողություն: Թուրքերի տակ պառկելու ռուսական վաղեմի երազանքը մոտ է իրականանալուն, եւ շուտով այդ երկրի եվրոպական մասը հայտնվելու է Թուրքիայի տնօրինության տակ․․

Մոսկվան Հայաստանի արեւելյան մասում՝ Խոզնավար-Սոթք գծով, ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը, որը Մոսկվայի մտահղացմամբ ռուս-թուրքական նոր սահմանն է, որից այն կողմ պետք է անցնի թուրքերի հոշոտմանը, այդպիսով ապահովելով Ռուսաստանի սահուն նահանջը Կովկասից, ինչի մասին էլ ակնարկում է Կրեմլի ցնորական ծրագրերի այս սազանդարը: Սակայն Կրեմլի այս ծրագիրն էլ տապալվելու է, ինչպես մյուս ծրագրերը․․