Ինչ шնօդшչուներ են փпրձել ներխпւժել ՀՀ տшրшծք և пրտեղից են դրшնք կшռшվшրվում

601

Lragir.-ը գրել է․ ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հայտնում ՀՀ տարածք Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի մասին․․

Հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են այդ փորձերը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ անօդաչուների մի մասը խոցվել է․․

Դրանք մասնավորապես փորձել են հայտնաբերել հայկական ՀՕՊ տեղակայման վայրերը՝ ոչնչացնելու նպատակով․․

Ի՞նչ անօդաչուներ են դրանք և որտեղից են կառավարվում. կարծում ենք, հայկական կողմը պետք է այս հարցով պարզաբանումներ պահանջի նախևառաջ Ռուսաստանից․․

Բանն այն է, որ Ակնայում հիմնվել եւ գործում է ռուս-թուրքական կենտրոնը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրականացնում է հրադադարի պահպանման մոնիտորինգ, կիրառելով նաեւ անօդաչուներ․․

Դա թուրքական կողմի համար ծառայում է նաեւ որպես հետախուզական կենտրոն՝ ռուսների հետ համաձայնեցված, հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, մինչեւ 200 կմ խորությամբ․․

ՀՀ ՊՆ-ն տվել է հստակ ձեւակերպում՝ անօդաչուները փորձել են ներթափանցել ՀՀ տարածք․․

Այսինքն, Ակնայի կենտրոնը կամ չի վերահսկում իրավիճակը, կամ հենց այդտեղից են կառավարվում կամ ուղղորդվում անօդաչուները․․