Ծնողներ խիստ զգոն եղեք՝ երեխաների համար։ Վտանգավոր շտամը արդեն մտավ Հայաստան

805

Lragir.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը․․

Տիկին Աբովյան, այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտությունը․․

նդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը: Սա ի՞նչ է նշանակում, ինչ վտանգի հետ գործ ունենք․․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի տվյալ, որն ունի ապացուցողական բժշկական հենք, այն է՝ «Դելտա» շտամը տարածվում է կրկնակի անգամ ավելի արագ, քան այլ շատմները․․

Այսինքն՝ եթե Չինաստանում ի հայտ եկած շտամով վարակված մեկ անձը վարակում էր երեք, բրիտանական շատամով մեկ անձը՝ չորս անձի, ապա այս շտամով վարակված մեկ անձը վարակում է վեց անձի․․

Այս ամենի ապացույցը եվրոպական տարածաշրջանի երկրներում, նաև ԱՄՆ-ում համաճարակային իրավիճակի լարված լինելն է։ Իրենց մոտ համաճարակային իրավիճակի լարված լինելը հիմնականում պայմանավորված է «Դելտա» շտամով․․

Երեխաների շրջանում աճը հենց այս շտամո՞վ է պայմանավորված։ Նախքան այս մենք գիտեինք, որ կորոնավիրուսի նկատմամբ երեխաները խոցելի չեն․․

Կա վարկած, որ «Դելտա» շտամը ավելի շատ կարող է մանկապատանեկան տարիքային խմբում լինել․․

Դա վարկած է, բայց իմ ասած թվերը մանկապատանեկան տարիքային խմբի հետ կապված դրանք այն բոլոր դեպքերն են, որոնք ունեցել են ախտանշաններ և դիմել են բժշկական կազմակերպություններին։ Այսինքն՝ մենք դեռ չենք խոսում այն խմբի մասին, որոնք անախտանշան են տանում․․ Պետք է խիստ զգոն լինել․