Խնդրում եմ, արդեն հերիք է․ կանգ առեք։ Էլ ուժ չկա դիմանալու։ Եթե ուզում եք օգնել, ապա արեք այս քայլերը

787

Ինչպես արդեն հայտնել էինք, սիրված ու տաղանդավոր լրագրող Ժիրայր Ոսկանյանը մեկնել էր Մոսկվա․․

«Այսօր՝ լուսադեմին, արդեն վերադարձել եմ Երևան․․

Մոսկվայում ինձ նախնական ինչ-որ ախտորոշում արեցին, այնուհետև հերքեցին այդ ախտորոշումը, այսինքն՝ այնտեղից վերադարձել եմ առանց դիագնոզի․․

Հոսպիտալացվել եմ երևանյան հիվանդանոցներից մեկում, վիճակիս մեջ դեռևս որևէ փոփոխություն չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է լրագրող․․

Այն, որ Ժիրայրի մասին, իսկապես, անկեղծ սրտով անհանգստանում են շատերը, դա աներկբա է․․

Այն, որ Ժիրայրի հիվանդությունը խիստ մտահոգիչ է, դա ևս քննարկումից դուրս է․․

Սակայն, մենք, ինչպես որ սովոր ենք, ազգովի դարձել ենք բժիշկ ու հետաքննիչ և փորձում ենք հասկանալ թե ինչ է կատարվել ու կատարվում սիրված լրագրողի հետ․․

Շատերը միանգաից պնդեցին թե իբրև Ժիրայրին թпւնшվпրել են, որպեսզի վերջինս չկարողանա ինչ-որ գաղտնի տվյալներ հաղորդի:Ոմանք էլ արդեն իսկ տվել են «հարյուրտոկոսանոց» ախտորոշումը․․

Սիրելի բարեկամներ ջան, խնդրում եմ ձեզ պահեք ձեր համոզմունքներն ու էլ ավելի մի ծանրացրեք Ժիրայրի վիճակը․․

Բավական է ամենատարբեր քննարկումներով ծանրաբեռնենք նրա միտքը։ Ամենարդյունավետ ձևո, որով որ կարող ենք օգտակար լինել Ժիրայրին՝ աղոթելն է ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է վերջինիս․․

Խնդրում եմ, արդեն հերիք է․ կանգ առեք։ Էլ ուժ չկա դիմանալու։ Եթե ուզում եք օգնել, ապա արեք այս քայլերը։ Աղոթենք և ֆինանսապես օգնենք սիրելի լրագրողին․ մնացածը Ժիրայրի հոգատար հարազատները կանեն։ Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը