Խնդրում եմ դադարեցրեք՝ էս ամենը։ Մի պղտորեք Հայկոյի անունը․ Ուշքի եկեք․․․

1016

Երեկ հրաժեշտ տվեցինք Մեծ արտիստի, Մեծ Մարդու․․

Հայկոն գնաց վերև՝ ներքևում թողնելով, հսկայական արժեքավոր ժառանգություն․․

Կներեք, բայց այժմ ստիպված եմ խոսել մի տհաճ թեմայի մասին, որի պատճառը մեր որոշ լրատվականներն են․․

Այս օրերին համացանցում հաճախ եմ նկատում նյութեր, որտեղ խոսվում է ինչ-որ պայծառատեսների, մոգերի կանխատեսումների մասին՝ կապված Հայկոյի հետ․․

Ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր շատ լուրջ են վերաբերվում նման տեղեկությունների․․

Ուզում եմ կոչով, կամ եթե կուզեք՝ խնդրանքով դիմել բոլորին, որ դադարեն նմանատիպ լուրեր դաշտ նետելը․․

Վերջապես հասկանան, որ տարբեր հեռուստաուներում հնչեցված խոսքերը ոչ մի պարագայում չի կարելի կապել իրականության հետ․․

Թողնենք այդ մարդկանց հանգիստ, չվերհիեենք նրանց կանխատեսումները, հասկանանք, որ չի կարելի այդ կարգի լուրեր տարածել․․

Մի պղտորեք Հայկոյի անունը, մի դարձրեք այս ամենը անիմաստ քննարկման առարկա․ իր էջում գրել է Անի Գևորգյանը