Բայդենի առաջին hшրվшծը Ռուսաստանին։ Պուտինը hրшտապ հավաք է կազմակերպու

1073

ԱՄՆ-ի առաջին hшրվածը ՌԴ-ին և Պուտինին․․

Բայդենը սկսեց իր գործողությունները․․

Ինչպես գիտենք՝ իր հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման մասին․․

Նա ստորագրել է համապատասխան հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրել է բարեկամության եւ փոխօգնության պայմանագրերը․․

Իր բավական երկար ելույթում Պուտինը Ուկրաինան անվանել է Ռուսաստանի ստեղծած, չկայացած պետություն, նշել է, որ Դոնբասը բոլշեւիկներն են խցկել Ուկրաինայի կազմ, իսկ Խրուշչովը Ղրիմը նվիրել է Ուկրաինային․․

Նա քննադատել է նաեւ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, որոնք «խաբել են Ռուսաստանին» և չեն արձագանքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջներին․․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման կապակցությամբ հրամանագիր է ստորագրել առաջին պատժամիջոցների մասին, հայտնում է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը..

Դրանք վերաբերում են բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, որոնք կգործեն Ուկրաինբայի այդ տարածքներում, ասել է նա..

Արեւմուտքի երկրները եւ ՄԱԿ-ը դատապարտել են Ռուսաստանի որոշումը․․

Մի շարք երկրներ Ռուսաստանին կոչ են արել հետ վերցնել ճանաչման որոշումը, նշելով, որ այդպիսով Մինսկի համաձայնությունները չեղարկվում են..

Հավելենք որ Պուտինը հրատապ հավաք է կազմակերպում՝ դիմակայելու և հակածրագեր իրագործելու համար․․