Ուկրшինան ֆпսֆпրшյին զինшմթերք է կիրшռել՝ ռուսների դեմ / ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

776

Ուկրաինական ստորաբաժանումները կիրառում են ֆոսֆորային զինամթերք Կիեւի շրջանում «Հոստոմել» օդանավակայանի մերձակայքում`

հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է РИА Новости-ն`

«Նրանք կիրառում են 122 միլիմետր տրամաչափի արկեր Դ-30 հաուբիցների համար եւ ռեակտիվ արկեր դեռևս`

խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գրադ» համակարգերի դեպքում»,-ասել է նա`

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդպիսի զինամթերքի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի 1980 թվականին ստորագրված հռչակագրի երրորդ արձանագրությամբ: