Lragir-ը գրել է՝
Օրվա աստղագուշակ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևին, որով կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել ռուսական զորքերը ուկրաինական տարածքներից, այդ թվում՝
Ղրիմից և Դոնբասից, կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան`
Երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադարձել էր Ռուսաստանին մեկուսացնելու եւ պատժելու վերաբերյալ արեւմտյան առաջնորդների հայտարարություններին։ Նա ասել էր, որ ՌԴ-ին մեկուսացնել չի հաջողվի, Ռուսաստանն ունի բարեկամներ`
Նա չէր կոնկրետացրել բարեկամներին, սակայն ՄԱԿ-ում քվեարկությունը բացահայտել է նրանց`
Երեւում է՝ Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան օգնելու են Ռուսաստանին հաղթահարել Արեւմուտքի պատժամիջոցները ֆինանսական, տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում`
միկրոչիփեր, բարձրտեխնոլոգիական սարքավորումներ, ինքնաթիռներ են մատակարարելու Ռուսաստանին, փոխարինող վճարային համակարգ են տրամադրելու եւ այլն`
Ռուսաստանի գլխավոր հույսը՝ Չինաստանը, որոշակի հեռավորություն է պահում Ռուսաստանից տարբեր պատճառներով, որոնց բազմիցս անդրադարձել ենք`
Չինաստանը չի կարող եւ չի ցանկանա փոխարինել պատժամիջոցների տակ ընկած ոլորտները, քանի որ այդ պարագային կարող է հայտնվել լուրջ խնդիրների առաջ`
Ի վերջո, Չինաստանն էլ, չնայած զգալի առաջընթացին, այդ ոլորտներում դեռ բավական կախված է արեւմտյան տեխնոլոգիաներից`
Շատ փորձագետներ նշում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաեւ ակնարկ եւ զգուշացում են Չինաստանին