ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հորը զգուշացրել եմ, պրոբլեմ եղավ, ինձնից չնեղանաս». Դեբեդ գետից աղջկան փրկած երիտասարդ

404

Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը, որ ապրիլի 28-ին փրկել էր Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևին, կարողացել է տեսնել աղջկան, սակայն մի փոքր դժգոհ է՝ երկու րոպեից ավելի թույլ չեն տվել մնալ հիվանդասենյակում:

«4 օր առաջ եմ երեխային տեսել: Սնունդ, խաղալիք, շոր էինք տարել: Ես ու կինս էինք գնացել, բայց մենակ ինձ թողեցին, որ ներս մտնեմ: Երեխան քնած էր: Հորն ասել եմ, երբ դուրս գրեն, ինձ ասի, որ գնամ, նորմալ տեսնեմ, ավելին, զգուշացրել եմ, որ եթե երեխային տարավ, պետք է շատ լավ նայի, այնպես, ինչպես ես եմ ուզում:

Ասել եմ՝ պրոբլեմ եղավ, ինձնից չնեղանաս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայրը: Video Player Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ժիրայը ասել էր.

«Ես երեխային պատահաբար չեմ գտել, բոլորը, այդ թվում՝ և ես, փնտրում էինք նրան: Ես տարածքին ծանոթ եմ, դե, այստեղ եմ մեծացել:

Եկա, կամրջից նայեցի, տեսա, իջա, ափ հանեցի: Տեսա՝ շնչում է, գլխի վրա պահեցի, բերանից ջուր գնաց, վազելով մոտեցրի մեքենային, ու տեղափոխեցինք հիվանդանոց» Հարցին՝ Դուք ասել էիք, որ հնարավոր է՝ երեխային տանեք, պահեք:

Այդ ցանկությունը կա՞ դեռ. երիտասարդը պատասխանել էր. «Այո, այդ ցանկությունը կա առաջին օրվանից մինչև հիմա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ պարգևատրվել է ցուցաբերած արիության, խիզախության, քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային գետն էր գցել 31-ամյա մայրը։

Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս էր բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Դեպքից հետո երեխայի մայրը ձերբակալվել է։