Սարսափելի դեպք Երևանում

134

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել, քաղաքացին ընկել ու վնասել է ձեռքը:

Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին,Մետրոոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։

Նշվում է նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի։