Վարսավիրանոցում էի կիսուրս զանգեց նենց բան ասեց, որ թաց գլխով վազել եմ տուն. տեսեք ինչ էր եղել

687

Իմ կիսուրի պես պանիկյոռ կնիկ չկա էս աշխարհում: Նենց բաներից կխառնվի իրար, որ ասելու չի: Էն օրը գնացել էի

վարսավիրանոց, երեխեն մոտն էր: Կես ժամ էր անցել ինչ դուրս էի եկել տնից, զանգեց կանչումա տուն:

Ասում եմ գլուխս թացա ոնց գամ, ասումա հասի ու անջատեց հեռախոսը: Մտքովս ինչ ասես անցավ, մտածեցի երեխունա բան եղել:

Թաց գլխով վարսավրանոցից վազել եմ տուն: Ու պարզվումա ինչ. լվացքի մեքենան միացրած էր, շլանգա պոկվում սաղ ջուրը լցվումա տուն, կիսուրս էլ զանգելա ինձ վախեցած, ոնց որ ես կարայի մի բան անեի:

Ասում եմ այ մամա, շատ էլ իմ առածնա, խի ես խառնվել իրար, դավիթը կգա կնայի կհասկանանք ինչա,

անջատեիր մեքենան, սիրտս պոկվեց վախից մինչև հասա տուն: Մի հիվանդություն ինձ որ կպնի ուրեմն կիսուրսա վախացրել: