«Բարի լոտոյից» հայտնի հաղորդավարի կյանքում ողբերգություն է. մահացել է նրա եղբայրը (լուսանկար, տեսանյութ)

474

Լրագրող, հաղորդավար Վարդան Օնանյանին շատերը կհիշեն «Բարի լոտո-ից: Վերջինս ըստ տեղեկությունների՝ զբաղվում է բիզնեսով: Օրերս Վարդանը հայտնել է ընտանեկան ողբերգության մասին: Մահացել է նրա եղբայրը:

Վարդանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարը: Դրան կից նա գրել է հետևյալը. «Ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում վախճանվել է մեր սիրելի եղբայրը՝ Տիգրան Պայքարի Գևորգյանը:

Հավելենք, որ Վարդանը մասնացկել է 44-օրյա պատերազմին: Նա վիրավորում էր ստացել: Հայատառ ադրբեջանական կայքերը գրել էին, թե նա «սպանվել է»։ Երբ լուրը տարածվել էր, Վարդանը հիվանդանոցից կարճ տեսանյութ էր հրապարակել. «Ասացի, որ ճիշտ է`վիրավոր եմ, բայց իմ սպանվելու մասին լուրերը խիստ չափազանցված են։

Շատերը զանգում էին՝ Վարդա՛ն ջան, կներես, իմացել ենք, լացել ենք, օղորմաթասդ ենք խմել, ասում եմ՝ լավ է, երկար կապրեմ»։

Նշենք, որ հաղորդավարը չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Մեկ անգամ նա գրել էր հետևյալը.
«Կզարմանա՞ք, որ 2022-ին Նիկոլը հրամայի փակել Եռաբլուրը /քանդի, ապամոնտաժի/ և Կառավարությունը որոշում կայացնի տեղում «Բարեկամության այգի» հիմնել կամ տարածքը տրամադրել երկու հարևան երկրների դեսպանատների ու հարակից մզկիթի կառուցմանը:
Ես չեմ զարմանա: