Հոգնել եմ արդեն էնքան եմ կիսուրիս ասել, որ ամեն զիբիլ երեխուս չտա, որ ուտի․ հենա անցած ամիս իրա պատճառով սենց օրը ընկանք

204

Ես ապրում եմ ամուսնուս ծնողների հետ։ Ամուսինս կիրթ ու զարգացած մարդ ա, ինչը չեմ կար ասեմ իրա ծնողների մասին։ Ցավորք սրտի, իմ կիսուրն ու կեսրարը էդքան էլ խելացի մարդիկ չեն, բայց էդքանով հանդերձ իրանց գիտունիկներ են երևակայում։

Էս կիսուրս մի հատ ահավոր խասյաթ ունի՝ հենց թոռանը տեսնում ա, իրան կորցնում ա։ Մի մատ երեխիս ինչ ասես տալիս ա, որ ուտի։ Մեռա ասելով, որ պետք չի երեխուն ծանր, յուղոտ ուտելու բաներ տալ, բայց մեկ ա ինքը ոչ մեկի չի լսում։

Էս վերջերս էլ իրա պատճառով երեխաս հիվանդանոց պառկեց։ Կծու սոուսով խորված էր տվել երեխիս ձեռն ու մոտը սուր ալերգիա էր առաջացել։

Էս դեպքից հետո, երբ տեսնում եմ ուզում ա երեխիս ուտելու բան տա, գնում ու ձեռից վերցնում եմ փոքրիս: