ՇՏԱՊ․ ՀՀ-ում քիչ առաջ մեղուն խայթել էվարորդին, ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և․․․

115

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արշավիր Պողոսյանը իր վարած Chevrolet Pickup մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանցի շտապօգնության ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ երբ վարորդը մեքենան վարելիս է եղել, մեղուն խայթել է նրան։