Տաքսի էի կանչել ու որ չեկավ, ամոթից գետինը մտա. իմանայի վարորդը ով ա, ոտքով կգնայի

1109

Էսօր տունը ուբորկա էի անում, նենց հավեսով սկսել էի մաքրել։ Հասա արդեն զալ, մեկ էլ տեսնեմ մեբելի մաքրող հեղուկը վերջացել ա։ Հիմա չգիտեմ ինչ անեմ, ոչ տունը մարդ կա որ ուղարկեմ գնան բերեն, ոչ էլ իմ վիճակն ա նորմալ որ ես գնամ խանութ։

Վերջը ասեցի լավ դե թքած, կարևորը գործս լավ կանեմ։ Տենց վրես մի թեթև բան քցեցի, ասեցի արագ տաքսի կանչեմ գնամ գամ։ Թարսի պես մեր մոտի խանութներում էլ չկար իմ ուզածից, ստիպված պտի հեռու գնայի։

Վերջը, տաքսին եկավ կանգնեց, ինձ արագ դուրս քցեցի տնից։ Նստեցի սենց շնչակտուր ասում եմ ուր քշի, մեկ էլ ձենիդ վրա ռեսկի դառավ դեմքիս նայեց։ Ու որ չտենամ նախկինս ա, մի տեսակ հարցական դեմքով ասեց բարև ձե՞զ։ Ես էլ իբր ինձ զսպեցի, հանգիստ տոնով բարևեցի։

Ու հիմա գլուխս կախել եմ, ամոթից մեռնում եմ արդեն։ Էդ գեշ ճենճոտ վիճակիս դրան ինչի տեսա։ Թե ասա մի հատ նայեի գոնե ինչ ավտո ա գալիս։ Տենաս ինչ մտածեց, գոնե շիկառնի լինեի մի հատ լավ քիթը տրորվեր։ Ուֆ նեռվերիցս չգիտեմ ինչ անեմ, լրիվ թարսա ամեն ինչ։ Իմանայի ինքնա լինելու վարորդը, ոտքով կգնայի: