Ինչ ամուսնացել եմ կյանքումս ամեն ինչ փոխվել ա: Երևի ես էն քիչ մարդկանցից եմ, ում կյանքը ամուսնությունից հետո դեպի լավն ա փոխվել, ոչ թե վատը: Ահավոր ուրախ եմ դրա համար, ու ամեն աստծո օր շնորհակալություն եմ հայտնում ամուսնուս ու սկեսրոջս:
Մեր ընտանիքում բոլորս էլ աշխատում ենք, ամեն մեկը իրա անձնական եկամուտը ունի, երևի դրա համար էլ կոնֆլիկտներ չեն լինում մեր մեջ: Մենք ամեն մեկս մեր անձնական տարածքը ունենք, ինչքան էլ որ ընտանիք ենք, էդքան էլ անհատականություններ ենք՝ իրարից անկախ:
Երեկ աշխատանքից տուն եկա, մի քիչ տխուր էի ու նեղված: Բայց դե չուզեցի սկեսուրիս մոտ ցույց տամ, անիմաստ տեղը իրա տրամադրությւոնն էլ քցեմ: բայց ինքը զգաց ու հարցրեց թե ինչա եղել: Ես էլ տենց ուղղակի ընկերական կիսվեցի, որ կոլեգաս իրա ծնունդին ա կանչել, ես էլ հլը աշխատավարձ չեմ ստացել: Հիմա ոչ նվերի փող ունեմ, ոչ էլ շորի, որ առնեմ հագնեմ:
Սկեսուրս սենց ծիծաղաց, ասումա՝ աայ բալաա, դու դրա՞ համար ես նեղվել ու մի բան էլ ինձ չես ասում: Ըդտեղ ինչ կաա, այ տնաշեն, հեսա էս փողը վերցրա ինչ պետքա կառնես, նվերդ էլ կտաս: Ես էն որ ահավոր շոյվեցի իրա էդ վերաբերմունքից, հազար անգամ ասեցի շնորհակալություն:
Ճիշտա ես ասեցի որ հենց փողս ստանամ, հետ կտամ, բայց սկեսուրս ասեց ամոթ չիի՞ տենց բան ես ասում, վերջացրոււ, հաշվի մամադ եմ քեզ օգնել եմ: Ես ահավոր ուրախացա ու թեթևացա էդ հարցով, բայց հաստատ սկեսուրիս մի լավ նվեր կառնեմ, ու սիրուն սուրճի սեղան կդնեմ կկանչեմ, կամ էլ կգնանք ֆռֆռալու իրար հետ: