ՍԱՐՍԱՓԵԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ զոհված զինվորների սաղավարտների շարժական ցուցադրություն Երևանի փողոցներում

144

Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը գրում է. «էդ եքա պաշտպանության նախարարությունում մի տենտի կտոր չկար փակեի՞ք.. Սա էլ հո «օդ փակելու» գործողություն չի..

Դուք պատկերացնու՞մ եք, թե սա մարդկանց մեջ ինչ էմոցիաներ է առաջացնում»։

Նշենք, որ ամենայն հավանականությամբ տեսանյութը նկարվել է երեկ։ Նման սաղավարտները, դրանց լուսանկարները հանրության շրջանում ծանր հիշողություններ են առաջացնում, քանի որ ասոցացվում են պատերազմի և զոհերի հետ։

Հավանաբար դա է պատճառը, որ տեսանյութը համացանցում լայն քննարկման, քննադատությունների առարկա դարձավ։