ՀՐԱՏԱՊ․ Դաժան ու ողբերգական դեպք Հայաստանում

264

Երեկ՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:


Օրվա աստղագուշակ


Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը՝ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:   Քննիչի հանձնարարականով ավտոմեեքնան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: