Երկրաշարժի ժամանակ մարզադահլիճի առաստաղը փլուզվել է հենց դասի ընթացքում․ տեսանյութ

330

Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ նշվում է, որ Թայվանում ուժեղ երկրաշարժի պատճառով մարզադահլիճի առաստաղը փլուզվել է հենց դասերի ժամանակ։

Հաղորդվում է, որ երեխաներին հաջողվել է փախչել տարածքից, ոչ ոք չի տուժել։


Օրվա աստղագուշակ


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի նոսր բնակեցված հարավ-արեւելյան շրջաններում. ռելսերից դուրս են եկել գնացքների վագոնները եւ փլուզումներ են տեղի ունեցել։

Երկրաշարժի եպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

Տեսանյութը՝ այստեղ․