Մտել է զnրшմшսի տшրшծք և հայհոյել. ի՞նչ է կшտшրվել

167

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք,

այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: