Մինչ օրս 21 հուղարկավորություն է եղել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր ևս 2-ն է լինելու։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնում են վստահելի աղբյուրները։
Այսօր ևս երկու հուղարկավորություն է լինելու, բայց անընդհատ նոր փոսեր են փորվում։
«Տասը փոս մի կողմում է փորվել, երեքը՝ մյուս»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ օր կա մինչև 6-7 հուղարկավորություն է տեղի ունենում, օրինակ, սեպտեմբերի 21-ին 6 հոգու մարմին հողին է հանձնվել։
Նշենք, որ այսօր առավոտյան մամուլը գրել էր, թե իբր ուժայինները հորդորում են ծնողներին, որ իրենց որդիներին պանթեոնում չհուղարկավորեն, սակայն MediaHub.am-ի հետ զրույցում ՊՆ-ից հերքեցին այդ լուրերը։
Նարե Գնունի