Խորհրդի կարիք ունեմ, ուզում եմ ադեկվատ բաներ լսել: Արդեն երկու տարի է ինչ ամուսնացել եմ բայց այս ժամանակահատվածում հասցրել եմ երկու բալիկ կորցնել. Շատ ծանր եմ տարել ապրում ենք ամուսնուս ընտանիքի հետ (հայր, մայր, տալ, տեքր, տեքեր կին), ու ոչ մի կերպ չեմ կարողանում ամուսնուս բացատրել որ մեզ հանգիստ, առանձին տուն, առանձին կյանք ա պետք։Դե կիսուրս էլ սաղ օրը կյանքս ուտում ա։ Ինքը գործ չի անում, բայց ինձ ասում ա էս արա, էն արա, ինչքան ծանր գործ կա, իմ վրայա։ Նույնիսկ կիսուրս իմացել էր, որ հղի եմ ու ըտենց ստիպում էր, որ պատուհանները մաքրեմ, մեր խալիները լվանամ։ Դրա պատճառով էլ երեխուն կորցրի։ Ամեն անգամ սենց մի բան լինում ա, որ սենց շարունակվի առողջությունս լրիվ վարիյա գնալու
Տալս էլ մի կողմից ա, ինքն էլ տունը գործ չի անում, մենակ փռում ա ու տնից դուրս գալի։ Ասենք պատկերացնում եք քսան տարեկան աղջիկ ա, բայց տեղաշորը չի հավաքում, նո տնից դուրս գա։ Որ իրա սենյակ մտնեք, կվախենաք։ Սաղ շորերը գետնին փռած են, իսկ կիսուրս չի ուզում մի հատ աղջկան նկատողություն անի, դաստիարակի։ Արդեն պատկերացնում եմ ոնց ա ուրիշի տունը քանդելու ամուսնանալուց եհտո։
Գլխավոր Без рубрики Ամուսնուս ընտանիքի պատճառով չեմ կարողանում երեխա ունենալ, արդեն 2 տարի ա տառապում...