Երեկ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները դարձյալ թիրախավորել էին Ներքին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Առնվազն 15-20 րոպե կրակել են:
Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:
«Կրակոցներ համարյա ամեն օր են լինում: Ավելին՝ ինքնաձիգից կրակոցները սովորական են դարձել: Որ օրը չեն կրակում, զարմանում ենք: Պատկերացրեք, որ արդեն բանի տեղ չենք դնում, մշտական բան է դարձել»,-ասաց Ավետյանը: