Ինչ է տեղի ունեցել Գեղարքունիքում. ՊՆ-ից պարզաբանում են

1324

Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ։

Հայտնել էինք, որ Կուտական համանքի ղեկավար Մակիչ Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` այսօր առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել. հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներով են կրակել։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր, վիրավորներ չկան։ Այս պահին փոխհրաձգություն չկա»,–ասաց Թորոսյանը։
Հավելենք` Կուտականի ղեկավարը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցները վերսկսվել են։