Իսկական հրաշք․ 20 տարվա սպասումից հետո այս զույգը վերջապես զույգ տղա ունեցավ․ Զույգերին Դավիթ և Տիգրան են կոչել (Տեսանյութ)

112

20 տարվա սպասումից հետո ծնված զույգ տղաներն են՝ Տիգրանը և Դավիթը: Նրանց ծնողներն իրենց սպասել են ամուսնությունից ի վեր՝ 20 տարի շարունակ։

Այսօր արդեն այդ սպասումը, որ անորոշ, բարդ ու չափազանց երկար էր թվում, լցվել է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու մանկան ճիչով՝ երջանկացնելով ծնողներին, ովքեր ամեն օր աղոթել են այս երկու հրաշքների լույս աշխարհ գալու համար։Հայ ասոցացիայի և մի շարք հետևողական բժիշկների ջանքերով են լուսյ աշխարհ եկել երկու որդիները, որոնցից մեկին՝ Տիգրանին, ծնողները անվանակոչել են հենց ասոցացիայի տնօրենի անունով։


Անամպ երկինք և լուսավոր մանկություն ենք մաղթում երկու փոքրիկներին, շնորհավորում նրանց ծնողներին։ Թող բոլորն, ովքեր երազում են այս հրաշքի մասին և սպասում են դրան, ճաշակեն այս երջանկությունն ու բերկրանքը։