Մի ամբողջ օր էր պետք՝ բլինչիկ սարքելու համար, մինչև էս հրաշք բաղադրատոմսը ցույց տվեցին․ Տեսեք՝ ինչքան արագ է ստացվում այս տարբերակով (Տեսանյութ)

3206

Նախկինում մի ամբողջ օր էի ծախսում՝ նրբաբլիթներ, կամ ինչպես սովոր ենք ասել՝ բլինչիկներ պատրաստելու համար։

Մի քանի ժամ միայն անցկացնում էի տաք գազօջախի կողքին՝ պատրաստելով բլիթները, ապա մի ժամ էլ խճողակն էի պատրաստում, լցոնում ու տապակում։

Էն օրը այս տեսանյութը ցույց տվեցին, ու, անկեղծ ասեմ, կյանքս մի քիչ էլ հեշտացավ։ Պարզվում՝ նրբաբլիթներին կարող է լավաշը փոխարինել, իսկ խճողակն էլ ավելի հեշտ պատրաստվել, ավելի թեթև լինել։

Բաղադրիչներ

300 գ հավի աղացած միս

1/2 կանաչ պղպեղ

1/2 կարմիր պղպեղ

1 սոխ

2 ճաշի գդալ յուղ

կանաչի

աղ, սև աղացած պղպեղ, խմելի֊սունելի

բուսական յուղ

լավաշ

Դուք էլ փորձեք այս տարբերակով՝ դիտելով տեսանյութը․