Երեկ հարսանիք էինք գնացե, տալիս տղու հարսնաիքն էր։ Սկիզը հուսադրող էր, լավ ուրախացանք, լիքը կատակներ արեցինք, բայց վերջում մարդս ընենց իրան պահեց, որ ամոթից չգիտեյի ինչ անյեի, ջահել ժամանակներն էր հիշե։ Էտքան էլ աչք ու ունքով հասկացրի, որ իրան զուսպ պահի, մանկության ընկերներին էր տեսե, էլ ոնց կլիներ։ Ասենք ինչի են հենց իմ հետ սենց բաներ լինում։
Պատկերացրեք գնացել էր պարելու, բայց էտի պարել չէ, ուղղակի թռնել էր, սաղ կողմից էլ նկարում էին, էլ ինչ երաժշտության տակ ասես իրան ցույց չտվեց։ Հիմի էսօր առավոտ զարթնել եմ, տենամ էտ վիդեոն ինտերնետ են քցել, վայ ընենց ամոթ ա չեք պատկերացնի։ մարդուս ասում եմ, ասում ա ինչի ես էտքան ծանր տանում, որ ես չեմ նեղվում, դու վաբշե խնդիր չունես։
Ասումա նկարել են, լավ են արե, ես էլ հայտնի կդառնամ, լայքերա որ կհավաքի։ Դե իրան ինչ կա, սկի չեմ ուզում դեմքին նայեմ։ Մի քիչ առաջ մորքուրս էր Ամերիկայից զանգե, թե բա մարդուդ եմ տեսե, էտ ինչ լավ էր պարում, էնքան եմ խնդացե, որ փորս թուլացել ա։ Դե պատկերացնում եք նույնիսկ Ամերիկայա հասել։ Վայ չգիտեմ վերջս ինչա ա լինելու, անունիս հետ են արդեն խաղում։