4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

158

4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արեւմուտքում։ Այս մասին տեղեկացվել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Նշվել է, որ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 10 կիլոմետր հարավ-արեւելք, Էգեյան ծովի ափին։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։