Տղայիս 19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին․ Մեր տղերքին մատաղ արեցին․ Զոհվածի հոր հուզիչ խոսքն առանց արցունքների չեք կարող լսել (Տեսանյութ)

308

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ այն չարաբաստիկ օրը, երբ ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը, որով հայկական մի շարք շրջաններ, այդ թվում՝ Շուշին և Հադրութն անցան Ադրբեջանին՝ թշնամուն։

Այս աղետալի դեպքից անցել է երկու տարի, սակայն մեր վերքերը թարմ են, ինչպես առաջին իսկ օրը։ Մեր հերոս տղաների կյանքի գնով պահված հողի, նրանց կյանքերի համար ափսոսանքը անչափ մեծ է, անսահման։

44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արթուր Սուքիասյանի հայրը՝ Գագիկ Սուքիասյանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հետ զրույցում մի շարք մտքեր է արտահայտել։ Նա կարծում է, որ մեր տղաները դավաճանվել են պատերազմի ժամանակ։

«Տղայիս19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին»,- պատմել է հերոսի հայրը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։