MediaHub.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով հանցագործությունը խոստովանած անձից բացի բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկության՝ նրանք նույն գյուղի բնակիչներ են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այսօր բացահայտվել է Պեմզաշենում տեղի ունեցած սպանություն կատարող անձը, նա Շիրակի մարզի 32 -ամյա բնակիչ է, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Վերջինս անչափահաս երեք երեխաների հայր է:
Հիշեցնենք նաև, որ այսօր երեկոյան Պեմզաշեն գյուղում իրավիճակը կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել հանցագործություն կատարող անձի ով լինելը։ Սպանվածների հարազատներն ու համագյուղացիները վրեժխնդիր լինելու նպատակով՝ ցանկացել են գնալ հանցագործի տուն, սակայն միջամտել են ոստիկանական ուժերն, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել ոստիկանների և համագյուղացիների միջև։ Այդ ընթացքում գյուղից հեռացրել են հանցագործի հարազատներին։ Մանրամասներն ավելի ուշ։