Մի հատ եսիմ որ սարից իջած գեղացիք եկել էին գյոզալ աղջկաս ուզելու. Հլը դրանց գեղցիության աստիճանը նայեք ոնց չեն ամաչում. Լավ ա կիսուրս շուտ հասավ

573

Երեկ ամբողջ օրը խառն էի, մի հատ հետամնաց ընտանիք էր եկել աղջկաս ուզելու։ Ասենք իրանց համարձակության վրա զարմանում են, ինչ մտքով էին մեր տուն եկել։

Չէին ֆայմել նույնիսկ մի հատ բանբաներկա էլ բերեյին, ձեռները թափ տալով ուզում են հարս տանեն իրանց տուն։ Նստանք մի երկու բան խոսացինք, հետո էլ թեմաները պրծավ, սուս ու փուս իրար դեմքի էինք նայում։

Մի կես ժամ հետո կիսուրս մեր տուն եկավ, դե չգիտեր, որ հյուրեր ունենք։ Բայց ասեմ, որ լավ ա եկավ։ Փաստորեն ճանաչում էր էտ մարդկանց, որ իմացավ, թե թոռան ձեռն են ուզում, ընենց բան ասեց, որ մարդս էլ, ես էլ զարմացել, մնացել էինք։

Փաստորեն էտ տղեն համ ամուսնացած բաժանված ա, համ էլ ժամանակին խնդիրներ ա ունեցել ու մի երկու ամիս բանտում ա հայտնվել։

Կիսուրիս ցավը տանեմ, դրանց մի հատ լավ տեղը դրեց, մարդս էլ իրա կողմից մի երկու խոսք ասեց ու ճամփու դրեց։ Իմ աղջիկը սիրուն, խելոք աղջիկ ա, լիքը ուզող ունի, ինչի պիտի սենց մարդկանց տուն ուղարկեմ, որ սաղ կյանք տանջվի, տառապի։ Ասում եմ կիսուր ջան դու մեզ փրկեցիր, Աստված ա քեզ ուղարկե։ Իրոք եթե ինքը չլիներ, էսքան բան չէինք իմանա։