Անդրեն որոշել է պսակադրվել, սակայն չեղարկել է այն․ ահա թե ինչու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

236

Անդրեն, ինչպես պարզվում է, որոշել էր, որ սեպտեմբերի քսանվեցին պետք է իր կյանքի կարևոր քայլերից մեկը կատարեր ու պսակադրվեր։ Պսակը պլանավորված է եղել անցկացնել Հովհաննավանքում։ Բայց ամեն ինչ փոխվել է այն պահին, երբ իմացել են ադրբեջանական նոր գործողությունների մասին։

Երբ սեպտեմբերի տասներկուսից ադրբեջանական կողմը նորից uադրանքների դիմեց, Անդրեն ու Անին որոշեցին չեղարկել նախապես ծրագրած հարսանեկան ու պսակադրության արարողությունները։ Այս մասին պարզ է դարձել Նազենիի հետ զույգի ունեցած վերջին զրույցի ժամանակ, որը տեսանկարահանվել է մինչ սեպտեմբերյան դեպքերը։

Նշենք, որ զույգը Հովհաննավանքը որպես պսակադրության վայր ընտրել է Նազենի Հովհաննիսյանի առաջարկով։ Նազենին էլ իր հերթին այդ առաջարկը մեկնաբանում է Անդրեի Հովնանյան և Անիի Օհանյան ազգանունների հանգամանքով։

Անդրեի ու Անիի չեղարկված պսակադրության, հարսանեկան արարողության և այլ մանրամասների մասին կարող եք դիտել Անդրեի հարթակում տեղ գտած տեսանյութի մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝