Զգուշացեք. Սամվել Մարտիրոսյանը շատ կարևոր խնդրի մասին է բարձրաձայնում

49

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

Հայեր, մի կարեւոր, ու շատ անդուր թեմայի պետք է անդրադառնամ։ Վաղը մեր հարգված ու սիրված հերոսի ծննդյան օրն է։ Ցավալի է, բայց Ֆեյսբուքը արգելափակում է հաշիվներն ու էջերը իր անունը նշելու, նկարը տեղադրելու համար։ Նույնիսկ մեկնաբանություններում։ Նույնիսկ եթե քո պատին տեղադրում ես հղում, որտեղ տեքստում կա իր անվան հիշատակումը։Այս խնդիրը առ այսօր լուծում չի գտել։

Իհարկե, շատ նսեմացնող է, որ ես հիմա իր անունը չեմ կարող գրել, որ չարգելափակվեմ։ Ու ստիպված եմ ձեզ էլ զգուշացնել։ Մինչեւ հարցը, հուսանք, դրական լուծում չստանա։ Իսկ հիմա ավելի կարեւոր է, որ դուք ձեր հաշիվները, էջերն ու խմբերը չկորցնեք էս հիմար կարգավորման պատճառով։ Քանի որ, բացի ֆեյսբուքի ռոբոտներից, հարեւանները խնդիրը գիտեն, դրա համար էլ որսում են, եթե գտնում, բողոքում են, որ հաստատ արգելափակեն հաշիվները։,- Գրել է Մարտիրոսյանը։