Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50-ական մարդ: Ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ ՊՆ-ն, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Երմակը հայտնել է, որ Ուկրաինան հայրենիք է վերադարձրել 20 ազգային գվարդիականի, Ուկրաինայի զինված ուժերի 10 զինծառայողի, 12 ծովային հետևակայինի, 6 սահմանապահի և տարածքային պաշտպանության ուժերի 2 մարտիկի։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում էին անցկացրել։