Անչափ հուզիչ պատմություն սահմանի զինվորից հրամանատարի մասին. Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով իսկ ես

45

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայան են ժամանում զորակոչիկներին տեղափոխող հերթական ավտոբուսները:

Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը զինվորացող տղաներին «Զինվորի աղոթագիրք» է նվիրում, հորդորում հանդուրժող, ներողամիտ լինել իրար հանդեպ և մեկմեկու թևութիկունք, մի բռունցք դարձած ծառայել. «Ազգը ձեզ է նայում, դուք եք ազգի հույսը:

Թող Աստված օրհնի ձեզ, ձեր բազուկն է՛լ ավելի զորացնի»: Այսպիսի մի զինվոր էլ եղել է մեր այսօրվա հերոսը, ով պատմեց մի հուզից պատմություն, իր հերոսական ճանապարհից:

«Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին: Չգիտեմ, թե ինչից էր: Դիրքերում էլ շատ լարված էր: Մի պահ եղավ, երբ պետք էր կրա կագիծը պահել, մինչև համալրումը կգար: Բոլորիս շարք կանգնեցրեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ, երկուսով պիտի վերին դիրքը պահենք: Քայլ արեցի առաջ, ասացի` ես:

Խեթ նայեց ինձ, բռունցքով խփեց ուսիս ու տարավ իր հետ: 2 ժամ դիմացանք: Օգնությունը տեղ հասավ: Երբ մար տը դադարեց, հրամանատարս ձեռքիցս բռնած ինձ տարավ ջրամանի մոտ, նստեցրեց, ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ: Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի» :

Այո, շատ են մնանատիպ պատմությունները և սա օրինակ է մարդկային բարձր հատկությունների, զինվոր-հրամանատար եղբայրական հավասարը հավասարին հարաբերությունների: Փա՛ռք ու պատիվ ձեզ, հպարտ ու ամուր ենք ձեզանով: Անամպ ու խաղաղ լինի երկինքը ձեզ ուղեկից: