Ընկերս ինձ թողել ա. ով պատճառն իմանում ա, հազիվ ա իրան զսպում, որ իմ մոտ չծիծաղա ու ես ինձ վատ չզգամ. տեսեք որն ա պատճառը

420

Հիմա իմ կյանքում շատ դժվար փուլ ա: Ես ու ընկերս բաժանվել ենք: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ընկերս թողել ա ինձ ու էս հանգամանքը ես չեմ կարողանում ընդունել ու ընկալել: Այն, ինչի պատճառով ընկերս ինձ թողել ա, ուղղակի աբսուրդ ա: Աբսուրդ ա ինձ համար, բայց շատ ընդունելի ու նորմալ ա իր համար:

Ես շուն ունեմ, որին պատում եմ, արդեն 7 տարի է նրան պահում եմ ու չեմ պատկերացում կյանքս առանց նրա: Ընկերս էլ տանել չէր կարողանում կենդանիներին: Մի անգամ ասեց, որ եթե ամուսնանանք, պետք է շնից հրաժարվեմ:

Ես էլ ասեց, որ նման բան չի կարող լինել, որովհետև ես իմ շանը չեմ կարող տալ ուրիշին, նա ինձ համար երեխայի պես է:

Ըներս էլ ասաց, որ ընտրեմ, կամ իրեն, կամ էլ շանս: Ես էլ ասացի, որ շանս չեմ թողնելու, եթե ես իր համար այնքան կարևոր չեմ, որ շան պատճառով հրաժարվելու է ինձնից, ուրեմն կարող է գնալ: Նա այդպես էլ արեց, ինձ ասաց ցտեսություն ու հեռացավ: Այդ օրվանից մենք այլևս չենք շփվում, նա ինձ բլոկ է արել բոլոր տեղերով: Ով լսում է մեր բաժանման պատճառը, ապշում է:

Մարդիկ մտածում են կատակ եմ անում, սկզբում ծիծաղում են, բայց երբ հասկանում են, որ լուրջ եմ ասում, զարմանքից քարանում են: