ՈՒՇԱԳՐԱՎ. Հանդիպումը չի կայանա. Ալիև

11

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչո՞ւ չի կայանալու Փաշինյան- Ալիև հանդիպումը․ պատերազմի վտանգը մեծանում է

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական-խմբ.) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, որ դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ուրբաթ օրը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում ասել է Ալիևը։