ՖՈՏՈ. Ի՞նչ են խոսում Պեմզաշենում մոր ու երեխաների զարհուրելի սպանությունից 15 օր անց․ նոր կասկածներ, նոր ենթադրություններ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

69

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 2 անչափահաս երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը շարունակում է տանջել գյուղի բնակիչներին։ Գրում է «Առավոտը»։  

Ի տարբերություն ողբերգական դեպքի առաջին օրերի, երբ գյուղացիները պատրաստ էին շփվել, կիսվել լրատվամիջոցների հետ, այժմ գյուղում գրեթե բոլորի դռները կողպած են, փողոցներում մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել․ նրանք տարակուսանքի մեջ են՝ ինչո՞ւ սպանեցին այդ հրաշալի, անմեղ արարածներին։ Երեկ եղանք գյուղում․ ոստիկանական բավական մեծ խմբեր խիստ հսկողություն էին իրականացնում ինչպես դեպքի վայրում, այնպես էլ հանցագործության մեջ կասկածվողների տների դիմաց։

Գյուղացիների փաստելով, 24-ժամյա հսկողություն է, ոստիկանները գրեթե քուն չունեն, երբեմն հերթափոխով գիշերում են ոստիկանական մեքենայի մեջ։

Պեմզաշենցիների կարծիքները սպանության բացահայտման շուրջ հակասական են, կան մարդիկ, որոնք դեռ չեն ուզում հավատալ, որ ոճրագործները կարող էին լինել գյուղից, առավել ևս չեն հավատում, որ գողության համար ողջ ընտանիքը բնաջնջեին։

«Գիտեք, որ սպանության մեջ կասկածվողներից մեկը Վրույրն է, նա սովորական գող է, աչքի տեսածը կարող է թռցնել, ասենք՝ հեռախոս, կոշիկ, բայց որ էսպիսի ծանր հանցանք գործեր, մի տեսակ չենք պատկերացնում։ Իհարկե, չենք ասում, որ նա անմեղ է, ժամանակը ցույց կտա, ուղղակի հեշտ չէ պատկերացնելը, իրենից բան չէր ներկայացնում, որ իր անշուք հալին գնար ու Զարինեին սպաներ։ Նա չէր էլ կարող Զարինեի կողքը կանգներ, մի մեծ մարմին էլ չուներ․․․

Եթե անգամ դատարանը հաստատի, որ Վրույրն է այս սպանդի հեղինակը, նա հաստատ միայնակ չէր կարող գործել, նրան պիտի ինչ-որ մեկն ուղղորդեր։ Նա միայնակ էլ չէր կարող մտնել ներս, Զարինեն եթե մի հատ նրան հրեր, վայր կընկներ։

Վրույրն աշխատել չէր սիրում, նրա ընտանիքը մայրն է պահում, լավ քեռիներ ունի, նրանք ևս տիրություն են անում, նրանք էլ բավական ապահովված են, ինչի՞ պիտի գնար գողության, առանց դիմակի էլ ներս մտներ՝ գողություն անելու համար։ Արկադիի դեպքում առավել դժվար է պատկերացնելը», -ասում էին գյուղի մի քանի կանայք՝ պնդելով, որ կատարվածն իրենց համար առեղծված է, շատ հարցեր կան, որոնց պատասխանները չեն ստացել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։