Սկեսուրիս հետ տարիների ընկերուհիներ ենք, եթե կարելիա տենց ասել: Առաջին իսկ օրվանից իրա հետ ենք ապրել, դե ամուսնուս հայրը շուտա մահացել, ամուսինս դեռ երեխա էր, սկեսուրս մենակա մեծացրել իրան: Որ ամուսնացանք, հեց ես ասեցի միասին ապրեք, հո մենակ չենք թողնելու:
Տենց արդեն քանի տարիա իրար հետ ենք ապրում, արդեն ամեն մեկս իրար լավ ենք ճանաչում, ով ինչա սիրում, ինչ չէ:
Բացի դրանից կիսուր մամաս թեթև բնավորություն ունի, էսքան ժամանակ չենք էլ կռվել, որ հանկարծ վեճ էր սկսվում, կատակի էինք տալիս:
Դրա համար էլ ուր գնում ենք, իմ կիսուր մամայիս հարաբերություններից ենք խոսում, թե բա ոնց եք անում, որ սենց մոտ եք իրար: Շատ հեշտ ժողովուրդ, ուղղակի իրար սիրեք, ոչ թե իրար հետևից բամբասեք ու թուքումար տաք: