Հոգեբանական թեստ. ի՞նչ եք իրականում ցանկանում կյանքից

112

Կյանքի հանդեպ ունեցած մեր դիրքորոշումն է որոշում մեր գոյության ձևը։

Ոմանց համար կարևորն իրենց պաշտոնն ու լավ մեքենան է, մյուսների համար՝ ընտանիքն ու կատուն։

Իմացիր՝ ինչն է կյանքում ամենակարևորը քեզ համար, և ով ես դու՝ պարզապես գոյատևող մե՞կը, թե՞ սեփական ճակատագրիդ տերը։

1. Պատկերացրեք, որ Ձեզ անսահմանափակ քանակով գումար են տվել գնումներ անելու համար, որը կարող եք ծախսել 24 ժամում։ Ո՞ւր կգնայիք.

A)Ամենաթանկարժեք խանութները՝ բրենդային իրեր գնելու համար։
B)Ձեր սիրած հագուստի խանութները, որոնք սովորաբար այցելում եք։
C)Ամենաորակյալ ապրանքների և իրերի խանութներ։
D)Միաժամանակ ամենաօգտակար ու հաճելի գնումների հետևից։

2 .Դուք տոնական ընթրիք եք պատրաստում։ Ինչո՞վ կառաջնորդվեք.

A)Կպատրաստեմ էկզոտիկ ճաշատեսակներ։
B)Կփորձարկեմ երևակայությունս ճաշատեսակների բաղադրատոմսերի ու դեկորացիաների հետ։
C)Գունային բազմազանություն և ճաշատեսակների սովորական համ։
D)Միայն անձամբ իմ կողմից լավ փորձված բաղադրատոմսեր։

3. Ո՞ր հեքիաթային բնակավայրն է առավել հոգեհարազատ.

A)Ալի Բաբայի գանձերի քարանձավը։
B)Հոբիթների խրճիթները։
C)Արքայի դղյակը։
D)«Աստղային պատերազմների» ոճի տիեզերանավ։

4. Եթե Դուք ստիպված լինեիք մի շաբաթով որպես ճգնավոր ապրել, ո՞ր գիրքը կնախընտրեիք կարդալ.

A)Ինչպես վերանորոգել սեփական տունը։
B)Մեդիտացիայի և յոգայի հիմունքներ։
C)Ֆիզիկայի խնդիրներ։
D)Հեքիաթներ։

5. Մանկական ո՞ր խաղալիքից էր առավել դժվար կտրվել.

A)Ապարանջան-թալիսման
B)Փափուկ արջուկ
C)Նկարազարդ գիրգ
D)Ռոբոտ

6. Ի՞նչ կանեք, եթե շատախոս գործընկերը ոչ մի կերպ հնարավորություն չի տալիս մյուսներին իրենց կարծիքն արտահայտել.

Ակամա նրա վրա կթափեք սուրճը։
Ձեզ դա չի խանգարում, որովհետև Դուք նախընտրում եք լռել։
Դուք «կխլեք» նախաձեռնությունը։
Դուք ցուցադրաբար կսկսեք վիճել նրա հետ։

7. Ինչպե՞ս եք արդարացնում անպետք ու թանկարժեք իրեր գնելը.

A)Ես այնքան շատ էի ուզում սա անել։
B)Ուշ թե շուտ այս իրի կարիքը կզգացվի։
C)Ես պարզապես արժանի էի սրան։
D)Դժվար է դիմակայել գայթակղությանը։

8.Ո՞ր մարդը երբեք չի կարող քո ընկերը լինել.

A)Դաժան
B)Քչախոս
C)Չափազանց էմոցիոնալ
D)Անպատասխանատու

9. Բնավորության ո՞ր գիծն է խանգարում կյանքում.

A)Պերֆեկցիոնիզմ
B)Նեղացկոտություն
C)Զգացմունքայնություն
D)Սպոնտանություն

10. Տրանսպորտային լավագույն միջոցը.

A)Թռչող գորգ
B)Ճեպընթաց
C)Հեծանիվ
D)Ժամանակի մեքենա

♦ Եթե գերակշռում է «А» պատասխանը: Դուք չեք կարողանում մերժել ինքներդ Ձեզ։ Այդ է պատճառը, որ Ձեր կյանքում շատ բան նյութական արժեք ունի։ Ձեզ համար ամենակարևորն ընկերների հետ կապն ու նրանցից ստացած նվերներն են, քան հենց մարդիկ ու նրանց հետ շփումը։ Ձեր կյանքի նպատակն է հարստանալ, հայտնի դառնալ և ուշադրության կենտրոնում լինել։ Դուք սիրում եք, երբ Ձեզնով հիանում ու նախանձում են Ձեզ։ Կյանքում Ձեզ համար չափազանց կարևոր է դիրքը, այդ է պատճառը, որ Դուք ամեն բան անում եք՝ Ձեզ թանկարժեք իրերով շրջապատելու համար։ Ձեր ակնհայտ առավելությունը նպատակներին հասնելու կարողությունն է։ Թերությունն այն, որ Դուք չեք կարողանում գնահատել մարդկային որակները։

♦ Եթե գերակշռում է «B» պատասխանը: Դուք դասական սպառող եք։ Ձեզ հանգստացնում է այն միտքը, որ սառնարանը լիքն է, իսկ Ձեր հագին՝ որակյալ կոշիկներ։ Երջանկության Ձեր բանաձևը շատ պարզ է. եթե Դուք ունեք բավարար ամեն ինչ, ապա Ձեզ հարմարավետ ու ներդաշնակ եք զգում։ Եվ սա ուղղակիորեն ազդում է շրջապատի մարդկանց հետ շփման վրա։ Որևէ բանից զրկված լինելով՝ Դուք Ձեր չարությունը մտերիմների վրա եք թափում։ Եվ հակառակը՝ երբ Դուք ստանում եք այն, ինչ երկար ժամանակ ցանկանում էիք, չափազանց ուշադիր եք դառնում հարազատների ու ընկերների նկատմամբ։

♦ Եթե գերակշռում է «C» պատասխանը: Դուք չափազանց շատ եք կախված շրջապատի կարծիքից։ Այդ իսկ պատճառով նյութական աշխարհը Ձեզ համար երկրորդ տեղում է։ Առաջին հերթին կարևոր են զգացմունքներն ու հոգեկան վիճակը։ Այդ իսկ պատճառով Ձեր նպատակն է հասնել շրջապատի հարգանքին։ Ձեզ համար չափազանց կարևոր է ինչ-որ մեկի համար առաջնորդ, ուսուցիչ կամ խորհրդատու լինելը։ Սա կարևոր է ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Ընտանիքում Դուք ցանկանում եք գլխավորը լինել, աշխատավայրում՝ կոլեկտիվի գաղափարային առաջնորդ։ Եվ եթե սա չի հաջողվում, Դուք չափազանց ծանր եք տանում անհաջողություններն ու հիասթափությունները։

♦ Եթե գերակշռում է «D» պատասխանը: Դուք չափազանց թեթև եք։ Դուք առաջինն եք տիրապետում տեխնոլոգիաների նորարարություններին և միշտ նախաձեռնությունը Ձեր ձեռքն եք առնում մարդկանց հետ շփման ժամանակ։ Ձեր նպատակը կյանքն ակտիվ ապրելն է։ Եվ Դուք հեշտությամբ կարող եք դա արտահայտել՝ լինելով թե՛ լուրջ ղեկավար, թե՛ դպրոցում դասավանդող ուսուցիչ։ Դուք կարողանում եք ուրախանալ կյանքով ու լավագույնը քաղել դրանից։ Դուք միշտ կենտրոնացած եք արդյունքի վրա ու կարողանում եք հասնել դրան ամենասովորական միջոցներով։