Երեխես եկավ ասեց, մամ արի ձմեռ պապիկին նամակ գրենք. չեք հավատա, բայց արցունքն աչքերիս եմ գրել էտ նամակը, մի հատ կարդացեք տեսեք ինչ ա ուզել երեխես ձմեռ պապիկից

1259

Երեխես 5 տարեկան ա, մանկապարտեզա գնում։ Անհամբեր սպասումա Նոր Տարուն։ Երեկ էլ եկավ ասեց մամ արի ձմեռ պապիկին նամակ գրենք, շուտ գրենք, որ մեր նամակը շուտ տեսնի ու մեր ուզածը անի։ Ասեցի լավ բալես։ Թուղթ ու գրիչը վերցրի նստեցի։ Երեխես դե գրել չգիտի, ինքը ասում էր ես գրում էի։

Չեք հավատա, բայց առցունքն աչքերիս եմ գրել էտ նամակը։ Հիմա կթողնեմ նամակը ներքևում կարդացեք ու եթե կարաք մի հուզվեք։ Հավատս չի գալիս, որ էտ մի մատ երեխեն էդքան բանա հասկանում։ Խնդրեմ, տեսեք, ինչա ուզել ձմեռ պապիկից։

Нет описания.

«Բարև Ձմեռ Պապիկ ջան։ Ես Արամն եմ, 5 տարեկան եմ ու քեզ շատ եմ սիրում։ Ես գիտեմ, որ քո գործը ամենադժվարներիցա, որովհետև բոլորի ցանկությունները պիտի հասցնես կատարես, դրա համար ես քեզ շուտ եմ գրում, որ ինձ շուտ օգնես։ Իմ ամենամոտ ընկերը՝ Միքայելը, շատ տխուր ա, էնքան տխուրա, որ ասումա, չի ուզում Նոր Տարին գա ու ոչ մի նվեր էլ չի ուզելու քեզնից։ Ասումա, էն ինչ կուզեր, Ձմեռ Պապիկը չի կարողանա բերի։

Нет описания.

Ձմեռ Պապիկ ջան, ես էլ չեմ ուզում ոչ մի նվեր, մենակ ուզում եմ, որ իմ ընկեր Միքայելը առաջվա պես ուրախ լինի ու չլացի։ Իր եղբայրը զինվոր ա ու ինձ ասել ա, որ եղբայրը էլ տուն չի գալու, որովհետև իր կյանքը տվել ա հայրենիքին, ես էդքան էլ լավ չհասկացա, բայց խնդրում եմ, էնպես արա, որ Միքայելի մեծ եղբայրը տուն գա ու Միքայելը ուրախ լինի Նոր Տարուն։ Համ Միքայլերը ուրախ կլինի, համ էլ Միքայլեի մաման էլ չի տխրի ու մենք առաջվա պես լավ ընկերներ կլինենք ու կխաղանք ու ուրախ տեղեր կգնանք։ Ես ոչ մի նվեր չեմ ուզում, խնդրում եմ Ձմեռ Պապ իմ ընկերոջ ժպիտը վերադարձրու»։

Нет описания.