Հարսիս առաջին իսկ օրվանից էլ չեմ վստահել ու ոչ մի ձևով ոչ համակրել եմ, ոչ հավանել։ Դե, իմ կարծիքը էլ ավելի ամրապնդվեց, իսկ կասկածները էլ ավելի հաստատվեցին, երբ որ ամուսնացնելոց ու հարսիս տուն բերելուց դարակի դեղերը տեսա։ Ի դեպ ասեմ, որ ես իմ սաղ կյանքում ոչ մի անգամ դեղ խմած չկամ։ Առողջ կին եմ, դեղն ի՞նչ եմ անում։
Մի խոսքով՝ հարսիս դարակը պատահական բացում եմ ու մեջը լիքը դեղեր եմ տեսնում։ Հետո մի երկու օրից հեռվից եկա, հարցրի, թե ինչ դեղ է
դարակում, իսկ նա էլ ասաց, թե վիտամիններ են, թե միշտ, ամեն օր խմում ե՝ անցումային սեզոններին, որպեսզի իբր թե իմունիտետը բարձրացնի և չհիվանդանա։ Բայց, անկեղծ լինեմ, չեմ հավատում հարսիս ասածներին։
Ավելի շատ կարծում եմ, որ ինքը անբուժելի ինչ- որ հիվանդություն ունի ու էդ վիտամինները հենց դրա համար էլ խմում է։ Հիմա մտածում եմ՝ մի բան չլինի հանկարծ։ Ու մյուս կողմից էլ մտածում եմ՝ քանի երեխա չունեն, տղուցս բաժանեմ, հանգիստ ապրեմ, ի՞նչ կասեք, սխա՞լ եմ մտածում։